ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ AuctionCars.am

Մենք մասնագիտացված ենք ԱՄՆ-ից և այլ երկրներից ավտոմեքենաների ընտրության, պատմության ստուգման և Հայաստան անվտանգ ներմուծման մեջ։ Մեր նպատակն է հաճախորդին ազատել բարդություններից ու ռիսկերից՝ տրամադրելով ավտոներմուծման լիարժեք փաթեթ։

Ինչո՞ւ ընտրել մեզ

100% թափանցիկ հաշվարկ

Չկան ծածուկ կամ չնախատեսված վճարներ։ Դուք նախապես գիտեք մեքենայի վերջնական արժեքը Հայաստանում։

Մեքենայի պատմության ստուգում

Մինչ աճուրդին մասնակցելը՝ մեր մասնագետները մանրամասն վերլուծում են VIN-ը, վնասվածքները և վերանորոգման հավանական ծախսերը։

Ապահով լոգիստիկա

Մեքենան տեղափոխվում է ապահով ծովային կոնտեյներով, իսկ Դուք կարող եք օնլայն հետևել ընթացքին։

Փաստաթղթային աջակցություն

Օգնում ենք մաքսազերծման և ձևակերպումների ամբողջ գործընթացում։

Մեր տեսլականը

Ձեր վստահությունը մեր առաջնահերթությունն է։ Ձգտում ենք Հայաստանում ձևավորել ավտոներմուծման ավելի հուսալի և բարձրակարգ չափանիշներ։